Օտարերկրյա ներդրողներն իրավունք ունեն ներդրումներ իրականացնել հետևյալ ձևերով.
ա) օտարերկրյա ներդումներին ամբողջությամբ պատկանող ձեռնարկությունների, ինչպես նաև օտարերկրյա իրավաբանական անձանց պատկանող բաժանմունքներ, մասնաճյուղեր և ներկայացուցչություններ ստեղծելու կամ գործող ձեռնարկությունները որպես սեփականություն ձեռք բերելու միջոցով.
բ) Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասնակցությամբ նոր ձեռնարկություններ հիմնադրելու կամ գործող ձեռնարկություններում բաժնեմաս ձեռք բերելու միջոցով.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում բաժնետոմսեր, պարտատոմսեր և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ արժեթղթեր ձեռք բերելու միջոցով.
դ) ինքնուրույն կամ Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասնակցությամբ հողօգտագործման իրավունք և Հայաստանի Հանրապետության տարածքում բնական ռեսուրսների օգտագործման կոնցեսիաներ ձեռք բերելու միջոցով:
ե) գույքային այլ իրավունքներ ձեռք բերելու միջոցով.
զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ կնքված պայմանագրերի հիման վրա:
Սահմանված ձևերի օտարերկրյա ներդրումների իրականացման արգելումը կամ սահմանափակումը կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: