Փաստաբան Գուրգեն Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է Լոռու մարզի փաստաբանական համայնքի հայտարարությունը «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:
«Լոռու մարզում գործող 48 փաստաբաններս խստորեն քննադատում ենք «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի հետ կապված ՀՀ կառավարության անհեռանկար և անխոհեմ նախաձեռնությունը, գտնելով, որ այն ոտնձգում է ՀՀ-ում փաստաբանության անկախությանը և մեծ հարված է հասցնելու պետության հեղինակությանն ընդհանրապես:
Լիովին համամիտ ենք ՀՀ Փաստաբանների պալատի կողմից օրենքների նախագծերի վերաբերյալ արտահայտած հիմնավոր և պատճառաբանված դիրքորոշումների հետ:
Մենք օրենքով նախատեսված, ինչպես նաև օրենքով չարգելված բոլոր միջոցներով պայքարելու ենք, որպեսզի այդ «տոտալիտար» փոփոխությունը կյանքի չկոչվի»,- ասվում է Լոռու մարզի փաստաբանական համայնքի հայտարարության մեջ:
Իրավաբան.net