Քննիչը ո՞ր դեպքերում կարող է մեղադրյալի հետախուզում հայտարարել

Քննիչի կողմից մեղադրյալի հետախուզում կարող է հայտարարվել ինչպես գործով նախաքննության կատարման ժամանակ, այնպես էլ քրեական գործով վարույթը կասեցնելու հետ միաժամանակ:

Եթե մեղադրյալի գտնվելու վայրը պարզ չէ կամ մեղադրյալը թաքնվում է քննությունից, քննիչը` իր որոշմամբ, հետախուզում կատարելը հանձնարարում է հետաքննության մարմիններին:

Մեղադրյալի հետախուզումը նրա գտնվելու տեղի բացահայտումն է, մեղադրյալին ձերբակալելը և վարույթն իրականացնող մարմնի տրամադրությանը հանձնելն է: Քննիչի որոշման հիման վրա, օրենքով սահմանված կարգով, հետախուզվող մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել խափանման միջոց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել