Պարտադիր վերապատրաստման ծրագրերին մասնակցելուց բացի, դատավորն իրավունք ունի մասնակցելու այլ կրթական վերապատրաստման ծրագրերի, համաժողովների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքների:
Աշխատանքային ժամերին այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ մինչև հինգ օր տևողությամբ բացակայելու թույլտվությունը տալիս է դատարանի նախագահը:
Դրանից ավելի ժամկետով թույլտվություն ստանալու համար դատավորը դիմում է Դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հարցերով հանձնաժողովին:
Այն դեպքում, երբ դատավորը ստացել է դատարանի նախագահի կամ դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հարցերով հանձնաժողովի համաձայնությունը, այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ դատավորի բացակայությունը համարվում է հարգելի` աշխատավարձի պահպանմամբ: