Եթե հայցադիմումը ժամկետի խախտմամբ է ներկայացվում վարչական դատարան

ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ վարչական դատարանում քննության:

ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 65-68-րդ հոդվածները սահմանում են վարչական դատարան ներկայացվող հայցերի տեսակները, նույն օրենսգրքի 71-րդ հոդվածը սահմանում է, թե յուրաքանչյուր հայցատեսակն ինչ ժամկետներում կարող է ներկայացվել դատարան:

 

ՀՀ Վարչական դատարանում ձևավորված պրակտիկայի համաձայն` ժամկետների խախտմամբ ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է, եթե հայցը ենթակա չէ վարչական դատարանում քննության:

 

Պետք է սակայն նշել, որ վարչական դատավարության օրենսգիրքը դատավարական ժամկետի բացթողումը չի դիտում հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վերադարձնելու հիմք:

Ոլորտը կարգավորող իրավահարաբերության բացակայությունը հանգեցնում է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի լայն կիրառման ու մեկնաբանության: Հայցադիմումը օրենքով սահմանված ժամկետի բացթողմամբ ներկայացնելը չի ենթադրում, որ այլևս հանրային իրավահարաբերության խախտում առկա չէ, իսկ անձը չի կարող վերականգնել իր խախտված իրավունքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել