Օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման արգելքները

Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին ՀՀ օրենքը ընդունվել է 2006 թվականի նոյեմբերի 27-ին: Նշված օրենքով կարգավորվում են օզոնային շերտը քայքայող նյութերի` Հայաստանի Հանրապետությունում արտադրության, ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման նկատմամբ սահմանափակումները և դրանց հետ կապված հարաբերությունները «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության շրջանակներում կնքված միջազգային համապատասխան պայմանագրերը վավերացրած երկրների հետ:

Օզոնային շերտը քայքայող նյութերի` Հայաստանի Հանրապետությունում արտադրության, ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման նկատմամբ սահմանափակումներն ու դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով:

Հայաստանի Հանրապետությունում արգելվում է`
1) օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրությունը.
2) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծումը կողմ չհանդիսացող երկրներից և արտահանումն այդ երկրներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով օզոնային շերտը քայքայող նյութերի տարանցիկ փոխադրումը, եթե այդ նյութերն առաքվել են կողմ չհանդիսացող երկրից կամ առաքվում են կողմ չհանդիսացող երկիր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել