Բնապահպանական վերահսկողության խնդիրները

Բնապահպանական վերահսկողության հիմնական խնդիրներն են`

1) շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների բանական (արդյունավետ) օգտագործման, բնապահպանական օրենսդրության նորմերի կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում բնապահպանական վերահսկողության ապահովումը.
2) բնապահպանական օրենսդրության կիրարկմամբ իրավախախտումների հայտնաբերման և համապատասխան որոշումների կայացման ապահովումը.
3) տնտեսական գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունների կանխարգելմանն ու նվազեցմանը նպաստելը.
4) բնական ռեսուրսների գերշահագործման կանխարգելումը:

Բնապահպանական վերահսկողության իրականացումն ապահովում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը:

Բնապահպանական վերահսկողության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից և օրենսդրական այլ ակտերից ինչպես նաև միջազգային պայմանագգրերից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել