Այսօր, ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալու է Հայաստանի եւ Բուլղարիայի ազգային հավաքականների հանդիպումը:
«Հանրապետական» մարզադաշտի տարածքում շարունակվելու է հանդիպման տոմսերի վաճառքը: Մարզադաշտի մուտքերի մոտ մարզասերների կուտակումներ թույլ չտալու նպատակով, տոնական մթնոլորտին մասնակից լինելու համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բոլոր երկրպագուներին խնդրում է «Հանրապետական» մարզադաշտ ներկայանալ հանդիպման սկզբից 2 ժամ շուտ` ժամը 17:00-ին:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բոլոր երկրպագուներին խնդրում է նաեւ մարզադաշտ չբերել արգելված իրեր` անվտանգության ծառայությունների աշխատանքների արդյունքում ավելորդ կուտակումներ չստեղծելու համար:
Մարզադաշտ բերել արգելվում է`
Զենք
Ճայթռուկներ
Ծակող, կտրող, հրավառվող իրեր
Պրոֆեսիոնալ վիդեո, աուդիո, ֆոտո սարքավորումներ
Կենդանիներ
Գնդակներ
Փայտյա և մետաղյա դրոշակաձողեր
Ալկոհոլային խմիչքներ
Ամեն տեսակի շշեր և տարաներ
Պաստառներ, դրոշներ՝ վիրավորական և/կամ ռասիաստական գրություններով
Վուվուզելաներ
Շեփորներ
Լազերային լույսեր և ցուցիչներ
Իրավաբան.net