Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով պարգևատրելու մասին կարգադրություն է հրապարակել:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` որոշում եմ.
Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով՝
Ատոմ Ռոբերտի ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ համահայկական ծրագրերի վարչության պետ
Կամո Արարատի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ»,- ասված է կարգադրությունում:
Իրավաբան.net