Ո՞ր գործողություններն են համարվում խոշտանգում

Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիայի առաջին հոդվածը սահմանում է «խոշտանգում» հասկացությունը հետևյալ կերպ. խոշտանգում նշանակում է ցանկացած գործողություն, որով որևէ անձի դիտավորությամբ պատճառվում է մարմնական կամ մտավոր ուժեղ ցավ կամ տառապանք` նրանից կամ երրորդ անձից տեղեկություններ կամ խոստովանություն կորզելու, այն գործողության համար պատժելու, որը կատարել կամ կատարման մեջ կասկածվում է նա կամ երրորդ անձը, նրանց վախեցնելու նպատակով, կամ ցանկացած տեսակի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով, երբ նման ցավը կամ տառապանքը պատճառվում է պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձի կողմից կամ նրանց դրդմամբ կամ համաձայնությամբ: Սա չի ներառում այն ցավն ու տառապանքը, որոնք բխում են օրինական պատժամիջոցներից և հատուկ են դրանց: Կոնվենցիայի առաջին հոդվածը չի խոչնդոտում միջազգային որևէ փաստաթղթի կամ ներպետական օրենսդրության կիրառմանը, որոնք կամ բովանդակապես նման են կամ ավելի լայն բովանդակային դրույթներ կարող են պարունակել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել