Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ և հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանում (մինչև 2035 թվականը) ներկայացված են հանքարդյունաբերության ոլորտի նվաճումները, առկա հիմնախնդիրներն ու բարեփոխման հնարավորությունները։
Ըստ ռազմավարական պլանում ներառված ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և սպառնալիքների՝ SWOT վերլուծության, Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի ընդհանրական 6 ուղղություններ են առանձնացվել, որոնց համաձայն հարկավոր է զարգացնել ոլորտի հնարավորությունները։
Հավելենք, որ ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և սպառնալիքների ամփոփ աղյուսակը ռազմավարական վերլուծության գործիք է, որն ընդհանրական ձևով վերլուծված խնդիրները դասակարգում է ներքին կամ արտաքին գործոնների, որտեղ ուժեղ և թույլ կողմերը միասին կազմում են ներքին գործոնները, իսկ հնարավորություններն ու սպառնալիքները ներկայացնում են արտաքին գործոնները (SWOT վերլուծություն):