Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն՝ ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցըայդ համարանիշերով վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20 հազար դրամ:
Ինչպես նաև առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100 հազար դրամ: Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմիցհաշվառման համարանիշն այլ անձի հանձնելում դեպքում ևս սահմանված է տուգանք՝ 100 հազար դրամի չափով:
Իրավաբան.net