«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածը նախատեսում է հավասարություն և խտրականության բացառում, համաձայն որի` անդամ պետությունները գիտակցում են, որ բոլոր անհատները հավասար են օրենքի առաջ և ունեն օրենքով սահմանված օրինական պաշտպանության և հավասար հնարավորությունների իրավունք:
Անդամ պետությունները պետք է արգելեն ցանկացած խտրականություն` հիմնված հաշմանդամության վրա և երաշխավորեն հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց հավասար և արդյունավետ օրինական պաշտպանությունը խտրականությունից:
Հավասարության ապահովման և խտրականության բացառման համար անդամ պետությունները պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն` ապահովելու որ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները համապատասխան կերպով հաշվի առնվեն:
Այն կոնկրետ քայլերը որոնք անհրաժեշտ են` հաշմանդամություն ունեցող անձանց համար դե ֆակտո հավասարության հասնելու ու այդ գործընթացը արագացնելու համար, չեն կարող դիտվել որպես խտրականություն`սույն կոնվենցիայի համաձայն: