Ի՞նչ քաղաքական իրավունքներ ունեն կանայք

Պայմանավորվող կողմերը ցանկանալով իրագործել ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված` տղամարդկանց ու կանանց իրավահավասարության սկզբունքը և ցանկանալով հավասարեցնել կանանց ու տղամարդկան քաղաքական իրավունքներից օգտվելու և դրանք իրագործելու հարցում, կնքել են «Կանանց քաղաքական իրավունքի մասին» կոնվենցիան, որի 1-ից 3-րդ հոդվածները սահմանում են`

կանայք պետք է իրավունք ունենանբոլոր ընտրություներում քվեարկել տղամարդկանց հետ հավասարհիմունքներով` առանց որևէ խտրականության:

Կանայք պետք է իրավունք ունենան տղամարդկանց հետ հավասար հիմունքներով ընտրվել ազգային օրենսդրությամբ սահմանված բոլոր հանրորեն ընտրովի մարմիններում` առանց որևէ խտրականության:

Կանայք պետք է իրավունք ունենան տղամարդկանց հետ հավասար հիմունքներով զբաղեցնել պետական պաշտոններ և կատարել ազգային օրենսդրությամբ սահմանված պետական գործառույթներ` առանց որևէ խտրականության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել