ԵՄ-Հայաստան վիզաների հեշտացման պայամանագրի համաձայն՝ ՀՀ քաղաքացիները ավելի քիչ խոչընդոտների կհանդիպեն Եվրոպական երկրներ կարճաժամկետայցելությունների մեկնելիս:
Այս մասին հայտնում է Եվրոպական պառլամենտի պաշտոնական կայքէջը:
ԵՄ-Հայաստան վիզաների հեշտացման համաձայնագիրը նպատակ ունի հեշտացնելու կարճաժամկետ վիզաներ ստանալու գործընթացը` 180 օրվա ընթացքում հնարավոր է մնալ ոչ ավել քան 90 օր:
Նոր կանոնները ավելի կարագացնեն վիզաներ ստանալու ընթացակարգը (որոշումը պետք է կայացվի 10 օրվա ընթացքում, արտակարգ դեպքերում՝ ոչ ավել քան 2 օրվաընթացքում), վիզայի գինը կնվազի մինչև 35 եվրո:
Բազմակի մուտքերի վիզաների ստացումը նույնպես կհեշտանա: Դիվանագիտական անձնագրեր ունեցող Հայաստանի քաղաքացիները, կարճաժամկետ ուղևորություններիդեպքում, կազատվեն վիզայի պահանջներից:
ԵՄ-ն արդեն վերջնականացրել է վիզաների հեշտացման համաձայնագրերը ոչ ԵՄ անդամ 9 երկրների հետ: Հարավայի կովկասից միայն Վրաստանն է կնքել նմանհամաձայնագիր, իսկ Ադրբեջանը դեռ բանակցությունների մեջ է:
Համաձայանագիրը ուժի մեջ կմտնի կողմերի կողմից վավերացման օրվանից հետո հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը:
Իրավաբան.net