Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Հորդանան գետի արեւմտյան ափի պաղեստինցիներին կոչ է անում ցույցեր կազմակերպել և պայքարել իսրայելցի զինվորականների դեմ, ասել է շարժման քաղբյուրոյի անդամ Հուսամ Բադրանը։
«Մենք կոչ ենք անում մեր ժողովրդին Արևմտյան ափի բոլոր քաղաքներում, գյուղերում և ճամբարներում անհապաղ ցույցեր կազմակերպել բոլոր վայրերում և հրապարակներում, այնուհետև մարտերի մեջ մտնել բոլոր օկուպանտների հետ», – ասվում է Բադրանի հայտարարության մեջ, որը տարածել է ՀԱՄԱՍ-ը: