ԱՄՆ-ը գնահատում է Սիրիայում թշնամական թիրախներին հարվածների հետևանքները և առանց վարանելու պատրաստ է նոր հարվածներ հասցնել: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:
«Վաշինգտոնը գնահատում է Սիրիայում թշնամական թիրախներին հարվածների հետևանքները և առանց վարանելու պատրաստ է նոր հարվածներ հասցնել», – ասել է նա լրագրողներին: