«Ալ Քասամ» (պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թև) բրիգադները հայտարարել են, որ գնդակոծում են Թել Ավիվը:
Ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը հայտնել էր, որ կապի և ինտերնետի ծառայությունները դադարել են աշխատել Գազայի հատվածում, Իսրայելը զանգվածային հարվածներ է հասցնում Պաղեստինյան անկլավին:
««Ալ Քասսամ» բրիգադները գնդակոծում են Թել Ավիվը՝ ի պատասխան խաղաղ բնակիչների սիոնիստական (իսրայելական-խմբ.) սպանդի»,-ասվում է ՀԱՄԱՍ – ի ռազմական թևի հայտարարության մեջ: