ՀԱՄԱՍ-ը պատասխանել է Գազայում հիվանդանոցի տակ գտնվող շտաբի մասին Իսրայելի մեղադրանքին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ իսրայելական բանակի պնդումները, թե կազմակերպության ղեկավարությունը տեղակայված է Գազայի հատվածի ամենամեծ հիվանդանոցում՝ Շիֆայում, պատրվակ են այն ռմբակոծելու համար։

«Այս կեղծ մեղադրանքները հանցավոր են և վտանգավոր, քանի որ ճանապարհ են բացում կենտրոնական հիվանդանոցի վրա հարձակման համար, որտեղ գտնվում են հազարավոր հիվանդներ և վիրավորներ, ինչպես նաև ավելի քան 40,000 տեղահանվածներ», – ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ բրիգադային գեներալ Դանիել Հագարին ասել էր, որ Գազայի հատվածի ամենամեծ հիվանդանոցում՝ Շիֆայում, գտնվում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրամանատարական կենտրոնը, ինչպես նաև ստորգետնյա և վերգետնյա ենթակառուցվածքներ Իսրայելի վրա հարձակումների համար։

Նրա խոսքով, բացի Շիֆայի հիվանդանոցից, որտեղ կա 1500 մահճակալ և 4000 աշխատակից, ՀԱՄԱՍ-ն օգտագործում է այլ «զգայուն» վայրեր, ինչպիսիք են դպրոցները, մզկիթները, Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության գործակալության կենտրոնները և շատ այլ վայրեր՝ որպես վահաններ Գազայի հատվածում ստորգետնյա թունելների ցանցի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել