Ո՞ր դեպքում է հանցագործությունը համարվում ավարտված

Ավարտված հանցագործություն է համարվում այն արարքը, որը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները:

Չավարտված հանցագործություն են համարվում հանցափորձը և ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների նախապատրաստությունը:

Հանցագործության նախապատրաստության և հանցափորձի համար պատասխանատվությունը վրա է հասնում քրեական օրենսգրքի Հատուկ մասի նույն հոդվածով, ինչ ավարտված հանցագործության համար՝ հղում կատարելով օրենսգրքի 34-րդ կամ 35-րդ հոդվածին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել