Հայաստանը պատրաստ է գազ գնել Ադրբեջանից տարաձայնությունները լուծելուց հետո․ ՏԿԵ փոխնախարար

Հայաստանը պատրաստ է գազ գնել Ադրբեջանից՝ երկրների միջև քաղաքական տարաձայնությունները լուծելուց հետո։ Այս մասին Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակում ասել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը, փոխանցում է EADaily-ն։

«Հակամարտության պատճառով Ադրբեջանից Հայաստան գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցումը ցնցող իրադարձություն էր Հայաստանի գազաէլեկտրական համակարգի համար.  այն ժամանակ մենք գազ էինք գնում Ադրբեջանից, իսկ հետո սկսեցինք Վրաստանի տարածքով նոր գազատարի շինարարությունը՝ մեր երկիր գազ մատակարարելու համար։ Հուսով եմ, որ մեր տարածաշրջանում խաղաղություն կգա, և մենք կկարողանանք համագործակցել և դիվերսիֆիկացնել մեր էներգետիկ համակարգերը, ինչպես այն օրերին»,- իր կարծիքը կիսեց Վարդանյանը։

Նշենք, որ Հայաստանն այժմ գազ է ստանում Ռուսաստանից և Իրանից։ Գազի դիմաց Իրան էլեկտրաէներգիա է մատակարարվում Հայաստանից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել