Մեղադրյալ է այն անձը, որի նկատմամբ որոշում է կայացված որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Մեղադրյալը, որի վերաբերյալ գործը նշանակված է դատական քննության, կոչվում է ամբաստանյալ:
Մեղադրյալը, որի վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատարանի դատավճիռ, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն մեղադրական է, կոչվում է դատապարտյալ, իսկ եթե դատավճիռն ամբողջությամբ արդարացման է՝ արդարացված: