Իսրայելը խստորեն դատապարտում է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական կազմակերպության ներկայացուցիչների այցը Մոսկվա և պահանջում է Ռուսաստանի իշխանություններից անհապաղ վտարել նրանց երկրից։ Այս մասին ասվում է Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Իսրայելը ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին Մոսկվա հրավիրելը համարում է անարժանապատիվ քայլ, որը հարված է հասցնում ահաբեկչությանը և օրինականացնում ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների վայրագությունները: Մենք կոչ ենք անում Ռուսաստանի կառավարությանը անհապաղ արտաքսել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին», – ասվում է Իսրայելի ԱԳՆ-ում: