Իսրայելական բանակը սպանել է ՀԱՄԱՍ-ի հետախուզական գործակալության ղեկավարի տեղակալին, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավ հարձակման ծրագրողներից մեկն էր։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Հիմնվելով Իսրայելի պաշտպանության բանակի և Շին Բեթի ճշգրիտ հետախուզության վրա՝ Իսրայելի պաշտպանության բանակի մարտիկները հարվածել են ՀԱՄԱՍ-ի հետախուզական գործակալության ղեկավարի տեղակալ Շադի Բարուդին… Բարուդը ծրագրել էր բարբարոսական հարձակումները հոկտեմբերի 7-ին (Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ղեկավար) Յահյա Սինվարի հետ միասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ զինվորականների՝ Բարուդը նախկինում ծառայել է որպես ՀԱՄԱՍ-ի գումարտակի հրամանատար Խան Յունիսում և պատասխանատու է եղել իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ բազմաթիվ ահաբեկչությունների ծրագրման համար: