Մեղվաընտանիքների վաճառքը, փոխադրումը և արտահանումը թույլատրվում են, եթե`
1) դրանք առողջ մեղվանոցներից են.
2) տեղափոխված չեն ամերիկյան փտախտի հետ կապված սահմանափակումներում գտնվող տարածքներից.
3) դրանք ծագումով այնպիսի մեղվաընտանիքներից են, որտեղ սատկած մեղուների նմուշները վերջին 30 օրվա ընթացքում հետազոտվել են ակարոզի, նոզեմատոզի, ամերիկյան փտախտի և եվրոպական փտախտի հայտնաբերման նպատակով, և ստացվել են բացասական արդյունքներ.
4) փոխադրման և արտահանման համար տրվել են անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր` «Անասնաբուժության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքին և անասնաբուժությանը վերաբերող այլ օրենսդրական ակտերին համապատասխան:
Մեղվաբուծության մեջ օգտագործելու համար նախատեսված մեղվաբուծական մթերքի վաճառքը թույլատրվում է այն դեպքում, եթե մթերքը ստացվել է մեղուների վարակիչ հիվանդությունների պատճառով սահմանափակումների մեջ չգտնվող մեղվանոցներից և ունի անասնաբուժական ուղեկցող փաստաթուղթ: