Ոստիկանը դիտավորությամբ հրկիզել է ուրիշի գույքը Վեդի քաղաքի Արարատյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Կենտրոնականի պահպանության բաժնի ծառայող Հայկ Քիշմիրյանի կողմից դիտավորությամբ և հրկիզման եղանակով ուրիշի գույքը ոչնչացնելու, դրանով զգալի չափի վնաս պատճառելու, ինչպես նաև նույն օրը բնակարանատիրոջը` Ա.Հ.-ին, ծեծելու և մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առիթով ՀՀ ՔՕ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ-ից, նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net