Մոլդովայում արգելափակել են 22 ռուսալեզու լրատվական կայքերի հասանելիությունը․ ՌԴ ԱԳՆ արձագանքել է

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայությունը որոշել է արգելափակել 22 ռուսալեզու լրատվական հարթակների հասանելիությունը երկրում։ Նշվում է, որ իբրև դրանք  «օգտագործվում են Մոլդովայի Հանրապետության դեմ տեղեկատվական պատերազմում»․ Այսպես մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ որակելով թշնամական քայլ։

«Ռուսաստանի նկատմամբ այս բացահայտ թշնամական քայլը  պաշտոնական Քիշնևի որդեգրած հակառուսական կուրսի հերթական դրսևորումն է։

Ռուսալեզու լրատվական կայքերին հասանելիության արգելափակումը Մոլդովայի իշխանությունների կողմից խոսքի ազատության և իրենց քաղաքացիների՝ ռուսերենով տեղեկատվություն ստանալու իրավունքի կոպտագույն խախտում է»,- նշված է Զախարովայի մեկնաբանությունում, որտեղ ընդգծվում է նաև այն հանգամանքը, որ մոլդովացիների ճնշող մեծամասնությունը տիրապետում է ռուսերենին։

Ռուսաստանի արտգործնախարարությունում նշել են նաև, որ այս քայլով պաշտոնական Քիշինևը հերթական անգամ ի ցույց է դնում, որ իր համար առաջնային է արևմտյան հովանավորների թելադրանքը, ոչ թե սեփական ժողովրդի շահը։

«Անկասկած, այդ երկրի քաղաքացիները համապատասխան գնահատական կտան առաջնահերթությունների նման դասակարգմանը»,- նշված է Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել