Ափսոսում եմ ձեր քրտինքով աշխատած գումարները․ Սամվել Մարտիրոսյան

ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է․

«Հայրենակիցներ, իսկապես ափսոսում եմ ձեր քրտինքով աշխատած գումարները։ Դադարեք փող ներդնել ինչ-որ հեծանիվ վաճառող, տեսանյութ նայելու դիմաց վճարող, կրիպտոյով ձեր փողերով վայրկյանը տաս անգամ առք/վաճառք անողների մեջ։ Թեկուզ, որ հայերեն են խոսում։

Եթե ձեր ներդրումը բերում է ՏԱՐԵԿԱՆ 15-30% շատ գումար, դուք պետք է քսան անգամ հետազոտեք, նոր փող ներդնեք։ Եթե ձեզնից առաջ արդեն մի քանի ծանոթ ներդրել ա ու փող ա ստացել, դա բացարձակ ոչինչ չի նշանակում։ Ֆինանսական բուրգը հենց տենց է աշխատում։ Մի գրեք ինձ ինչ-որ Տելեգրամում կրիպտոյով 10 հազար դրամի դիմաց մեկ միլիոն վերադարձնողի։ Ինչ-որ սիթիբայքի մասին։ Պարզապես միացրեք գլուխը ու հասկացեք, որ տենց տոկոսներ չեն լինում օրենքի սահմաններում լրիվ անծանոթների հետ։ Եթե ավելի մանրամասն եք ուզում՝ մեկնաբանություններում կտեղադրեմ տեսանյութերը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել