Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են Բաքվի և Երևանի հարաբերությունները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն  ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսով քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն իր կայքում։

«Հաստատվել է 2020-2022 թվականների համար ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը», – ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Բացի այդ, նախարարները բարձր են գնահատել հոկտեմբերի 23-ին Թեհրանում արտգործնախարարների մակարդակով տարածաշրջանային «3+3» հարթակի հանդիպման արդյունքները՝ պայմանավորվելով շարունակել հետագա ռիթմիկ աշխատանքը՝ այս ձևաչափը խթանելու համար։

Հանդիպման շրջանակներում, ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ-ն, Լավրովը կարճատև զրույց է ունեցել նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել