Նախարարը հաստատել է հիվանդանոցներում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջների վերաբերյալ կանոնները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 3-ին հրաման է ստորագրել ու հաստատել «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջներ»  սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները։

Iravaban.net-ը հայտնում է, որ հրամանն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունիսի 1-ին։

«ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՍԿ N 3.1.1-002-23 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները (այսուհետ՝ Սանիտարական կանոններ) նախատեսված են Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ Բժշկական կազմակերպություն) համար՝ անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից:

2. Սույն սանիտարական կանոնները սահմանում են բժշկական կազմակերպություններում ձեռքերի հիգիենայի իրականացմանը ներկայացվող պահանջները, ձեռքերի հիգիենայի ապահովման համար բժշկական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, բժշկական կազմակերպությունների կողմից ձեռքերի հիգիենայի իրականացման գործընթացի ինքնագնահատմանը և դիտարկմանը ներկայացվող պահանջները:

ԳԼՈՒԽ 2. ԿԻՐԱՌՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

3. Ձեռքերի լվացում՝ ձեռքերի սովորական լվացում օճառով և հոսող ջրով, որն ապահովում է ձեռքերի աղտոտվածության, տրանզիտոր (ժամանակավոր) և մաշկի մակերեսային շերտի մանրէների մեխանիկական հեռացումը:

4. Ձեռքերի հիգիենիկ մշակում՝ ձեռքերի մշակում ախտահանիչ միջոցով, որի նպատակը ձեռքերի մաշկի վրա մանրէների քանակը նվազագույնի հասցնելը և դրանց ակտիվ աճը կասեցնելն է: Ձեռքերի հիգիենիկ մշակումն ապահովում է տրանզիտոր և մաշկի մակերեսային շերտի մանրէների քիմիական հեռացումը: Ձեռքերի հիգիենիկ մշակումն իրականացվում է ախտահանիչ միջոցներով (այսուհետ՝ Միջոց), որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով:

5. Ձեռքերի վիրաբուժական մշակում՝ գործողությունների համալիր է, որի նպատակը տրանզիտոր մանրէների հեռացումը կամ ոչնչացումն է, ռեզիդենտ (մշտական) մանրէների քանակի հնարավոր առավելագույն նվազեցումն է: Ձեռքերի վիրաբուժական մշակում իրականացվում է վիրաբուժական միջամտությունների և մաշկային ծածկույթների ու լորձաթաղանթների ամբողջականության խախտման հետ կապված այլ միջամտությունների ժամանակ։

ԳԼՈՒԽ 3ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

6. Ձեռքերի հիգիենան իրականացվում է.

1) պացիենտի հետ անմիջական շփումից առաջ,

2) մաքուր կամ ասեպտիկ միջամտություններից առաջ,

3) կենսահեղուկների հետ շփումից հետո,

4) պացիենտի հետ անմիջական շփումից հետո,

5) պացիենտի շրջակա միջավայրի բժշկական սարքավորումների և առարկաների հետ շփումից հետո:

7. Բժշկական ձեռնոց հագնելուց առաջ և հանելուց հետո անհրաժեշտ է իրականացնել ձեռքերի հիգիենա: Ձեռնոցները կիրառվում են՝ համաձայն սույն Սանիտարական կանոնների Ձև 5-ով հաստատված Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԱՀԿ) բուրգի:

8. Պացիենտների հետ անմիջական ֆիզիկական շփում ունեցող և ոչ մասնագիտական օժանդակ գործունեություն իրականացնող բուժաշխատողների, ինչպես նաև ախտածին կենսաբանական ազդակների հետ առնչվող աշխատողների եղունգները պետք է կարճ կտրված լինեն, եղունգները մատի թմբիկից բարձր չպետք է լինեն, արգելվում են արհեստական եղունգները, եղունգների վրա լաքի առկայությունը, ձեռքերին զարդերի առկայությունը:

ԳԼՈՒԽ 4. ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

9. Բժշկական կազմակերպության ղեկավարի հրամանով բժշկական կազմակերպությունում նշանակվում է վարակի հսկողության պատասխանատու և ստեղծվում է վարակի հսկողության հանձնաժողով: Վարակի հսկողության հանձնաժողովի կազմում ընդգրկվում են հանձնաժողովի նախագահը (բժշկական կազմակերպության ղեկավար կամ տեղակալ), համաճարակաբանը, գլխավոր բուժքույրը (առկայության դեպքում), բաժանմունքների վարիչները, մանրէաբանը, դեղերի պատասխանատուն և այլ մասնագետներ:

10. Բժշկական կազմակերպությունում ձևավորվում է մասնագիտական աշխատանքային խումբ` յուրաքանչյուր տարվա վարակի հսկողության ծրագիր մշակելու համար, որը հաստատվում է բժշկական կազմակերպության ղեկավարի հրամանով:

11. Բժշկական կազմակերպության վարակի հսկողության պատասխանատու նշանակվում է ավագ կամ միջին բուժաշխատողը:

12. Վարակի հսկողության պատասխանատուի գործառույթներն են՝

1) տվյալ կազմակերպությունում արդեն իսկ իրականացված ձեռքերի հիգիենայի պահպանման միջոցառումների նախնական գնահատում,

2) ձեռքերի հիգիենայի պահպանման գործընթացի թերությունների բացահայտում, գերակայությունների և նպատակների սահմանում,

3) բուժանձնակազմի ուսուցում ձեռքերի հիգիենայի վերաբերյալ:

13. Կապված ձեռքերի հիգիենայի հետ՝ վարակի հսկողության հանձնաժողովի գործառույթներն են.

1) Հանձնաժողովի կողմից ձեռքերի հիգիենայի իրականացման ֆինանսավորման նպատակահարմարության որոշում և ռեսուրսներով ապահովվածության գնահատում,

2) Ձեռքերի հիգիենայի գործընթացի արդյունքների գնահատում և վերլուծում,

3) շահագրգիռ կողմերի հետ հետադարձ կապի ապահովում:

14. Բժշկական կազմակերպությունում ապահովվում է բուժաշխատողների աշխատանքի ընդունվելիս (մեկ ամսվա ընթացքում) և հետագայում ոչ պակաս, քան տարին մեկ անգամ ուսուցում ձեռքերի հիգիենայի վերաբերյալ, որի վերաբերյալ կազմվում է արձանագրություն: Ուսուցումն իրականացվում է համաճարակաբանի, վարակի հսկողության պատասխանատուի կողմից կամ բժշկական կազմակերպությունը պայմանագրային հիմունքներով համագործակցում է բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ:

15. Բժշկական կազմակերպություններին մատակարարվող խմելու ջրի որակը մանրէաբանական ցուցանիշներով պետք է համապատասխանի Առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանի պահանջներին:

16. Բժշկական կազմակերպություններում ձեռքերի լվացման համար ապահովվում են լվացարաններ մշտական հոսող սառը և տաք ջրով, արմնկային կամ ոտնակային կամ զգայական (սենսորային) կառավարմամբ ծորակներով:

17. Բժշկական կազմակերպությունում յուրաքանչյուր լվացարանի մոտ տեղադրվում է հեղուկ օճառ, մեկանգամյա օգտագործման թղթե անձեռոցիկ կամ` մեկանգամյա օգտագործման համար նախատեսված 30х30 սմ չափի կտորե անձեռոցիկ: Օգտագործելուց հետո կտորե անձեռոցիկները հավաքվում են «Օգտագործված անձեռոցիկ» մակնշում ունեցող տարայում, որից հետո ուղարկվում են լվացման:

18. Բազմակի չափաբաժիններով օճառամանները դատարկվելուց հետո պետք է լվանալ, ախտահանել, չորացնել և հետո միայն լցնել նոր չափաբաժին հեղուկ օճառ:

19. Բժշկական կազմակերպությունում բուժանձնակազմի ձեռքերի ախտահանման համար կիրառվող միջոցներն (այսուհետ՝ Միջոց) օգտագործվում են դրանց կից մեթոդական ուղեցույցի պահանջների համաձայն՝ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով:

20. Ձեռքերի հիգիենիկ մշակման համար նախատեսված Միջոցներով տարաները տեղակայում են բոլոր այն վայրերում, որտեղ իրականացվում է պացիենտի բժշկական օգնություն և սպասարկում:

21. Բժշկական կազմակերպությունում ընթացիկ սանիտարական հսկողության ժամանակ, (ամիսը մեկ անգամ, համաճարակաբանական ցուցումով) իրականացվում է մանրէաբանական հսկողություն բուժանձնակազմի ձեռքերի նկատմամբ։ Մանրէաբանական հետազոտություններն իրականացվում են բժշկական կազմակերպության մանրէաբանական լաբորատորիայում կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրամադրված լիցենզիայի հիման վրա նման գործունեություն ծավալող կազմակերպությունում` պայմանագրային հիմունքներով։

22. Բժշկական կազմակերպությունում բոլոր լվացարաններին կից փակցվում է սույն սանիտարական կանոնների Ձև 1-ով սահմանված «Ձեռքերի լվացման տեխնիկա» հրահանգը, Ձև 2-ով հաստատված «Ձեռքերի հիգիենիկ մշակում» հրահանգը, բոլոր այն սենքերում, որտեղ իրականացվում է վիրահատական միջամտություն՝ Ձև 3-ով սահմանված «Ձեռքերի վիրաբուժական մշակում» հրահանգը, իսկ բոլոր այն կետերում, որտեղ իրականացվում է պացիենտի բժշկական միջամտություն՝ նաև սույն սանիտարական կանոնների Ձև 4-ով սահմանված «Ձեռքերի հիգիենայի իրականացման 5 պահ» հրահանգը:

ԳԼՈՒԽ 5. ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆԸ ԵՎ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

23. Բժշկական կազմակերպությունում ձեռքերի հիգիենայի ներդրման և գործադրման նպատակով, ղեկավարի հրամանով ստեղծվում է դիտարկման թիմ, որի կազմում ներգրավվում են յուրաքանչյուր բաժանմունքից մեկական ավագ և(կամ) միջին բուժաշխատող, թիմի անդամներն առնվազն ամիսը մեկ անգամ իրականացնում են բժշկական կազմակերպությունում ձեռքերի հիգիենիկ միջոցների՝ օճառի, մեկանգամյա օգտագործման անձեռոցիկների, Միջոցների առկայության գնահատում՝ սույն սանիտարական կանոնների Աղյուսակ 2-ով հաստատված գնահատման հարցաթերթի համաձայն, դիտարկման արդյունքների վերաբերյալ առնվազն ամիսը մեկ անգամ կազմակերպում են քննարկում, դիտարկման արդյունքները ներկայացվում են վարակի հսկողության հանձնաժողովին՝ բարելավմանը ուղղված միջոցառումների մշակման, կազմակերպման և իրականացման նպատակով:

24. Բժշկական կազմակերպությունում ձեռքերի հիգիենայի պահպանման գործընթացը բարելավելու համար, բժշկական կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակվում է ձեռքերի հիգիենայի գործընթացի պատասխանատու (այսուհետ` Պատասխանատու):

25. Պատասխանատուի պարտականություններն են.

1) բժշկական կազմակերպությունում բուժաշխատողների ձեռքերի հիգիենայի գործընթացի ինքնագնահատում՝ սույն սանիտարական կանոնների Աղյուսակ 1-ով հաստատված հարցաթերթի կիրառմամբ՝ տարեկան մեկ անգամ,

2) բժշկական կազմակերպությունում ձեռքերի հիգիենիկ միջոցների՝ օճառի, մեկանգամյա օգտագործման անձեռոցիկների, Միջոցների առկայության գնահատում՝ սույն սանիտարական կանոնների Աղյուսակ 2-ով հաստատված գնահատման հարցաթերթի համաձայն՝ եռամսյակը մեկ անգամ:

26. Բժշկական կազմակերպության բուժաշխատողների շրջանում ձեռքերի հիգիենայի մակարդակը գնահատվում է՝ համաձայն սույն սանիտարական կանոնների Աղյուսակ 3-ի և 4-ի: Բաղադրիչների միավորների գումարին համապատասխան, սահմանվում է 4 մակարդակ.

1) անհամապատասխան՝ բուժաշխատողները չեն անցել ուսուցում, գործնականում ձեռքերի հիգիենան չի պահպանվում,

2) հիմնական՝ բուժաշխատողներն անցել են ուսուցում, սակայն ձեռքերի հիգիենայի պահպանումն իրականացվում է մասնակի,

3) միջին՝ բուժաշխատողներն ուսուցանվում են շարունակաբար, ձեռքերի հիգիենան պահպանվում է, մշակվում են բարելավման կայուն և երկարաժամկետ ծրագրեր՝ կարգավիճակը պահպանելու և առաջընթացի նպատակով,

4) առաջադեմ՝ բուժաշխատողներն ուսուցանվում են շարունակաբար, ձեռքերի հիգիենան պահպանվում է՝ ապահովելով բժշկական կազմակերպությունում անվտանգ միջավայր:

27. Մինչ «առաջադեմ» ցուցանիշին հասնելը, ձեռքերի հիգիենայի ինքնագնահատման արդյունքների հիման վրա պատասխանատուն տարեկան մեկ անգամ կազմում է ձեռքերի հիգիենայի պահպանման գործընթացի բարելավման պլան և ներկայացնում բժշկական կազմակերպության ղեկավարին՝ ձեռքերի հիգիենայի բարելավմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու համար՝ ներառյալ նյութատեխնիկական ապահովվածությունը:

28. Մինչև 50 բուժաշխատող ունեցող բժշկական կազմակերպություններում բոլոր բուժաշխատողների, իսկ 50-ից ավել բուժաշխատող ունեցող բժշկական կազմակերպություններում բուժաշխատողների ընդհանուր թվի 20 %-ի շրջանում, եռամսյակը մեկ անգամ իրականացվում է ձեռքերի հիգիենայի կանոնների պահպանման դիտարկում՝ համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 6-ով հաստատված «Ձեռքերի հիգիենայի դիտարկման գործիքի», իսկ հաշվարկն իրականացվում է՝ համաձայն սույն սանիտարական կանոնների Ձև 7-ով հաստատված «Ձեռքերի հիգիենայի դիտարկման հաշվարկ» ձևաթղթի:

Աղյուսակ 1

ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ

1. Համակարգի փոփոխություն

Հարց

Պատասխան
(նշվում է միայն մեկ պատասխան)

Միավոր (բալ)

1.1. Բժշկական կազմակերպությունն ապահովվա՞ծ է Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից կիրառման հրահանգ/մեթոդական ուղեցույց ունեցող առնվազն 70%-ոց, բայց ոչ ավել 85%-ից սպիրտային հիմքով կամ այլ բաղադրության հականեխիչ /ախտահանիչ միջոցով (այսուհետ՝ Միջոց)՝ ձեռքերի ախտահանման համար:
(նշել մեկ պատասխան)
Ապահովված չէ

0

Ապահովված է, սակայն Միջոցը չունի Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից կիրառման հրահանգ/ մեթոդական ուղեցույց:

5

Ոչ բոլոր բաժանմունքներն են ապահովված Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից կիրառման հրահանգ/ մեթոդական ուղեցույց ունեցող Միջոցով կամ կանոնավոր չեն մատակարարվում:

10

Միջոցը կիրառվում է Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից կիրառման հրահանգ/մեթոդական ուղեցույցին համապատասխան, բոլոր բաժանմունքները շարունակաբար ապահովվում են Միջոցով:

30

Միջոցը կիրառվում է Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից կիրառման հրահանգ/մեթոդական ուղեցույցին համապատասխան, բոլոր բաժանմունքների պացիենտի խնամքի, ախտորոշման, բուժման յուրաքանչյուր վայրում շարունակաբար ապահովվում են Միջոցով:

50

1.2. Ինչպիսի՞ն է լվացարան/մահճակալ հարաբերակցությունը
(նշել մեկ պատասխան)
Պակաս, քան 10 մահճակալին 1 լվացարան

0

Առնվազն 1 լվացարան 10 մահճակալին

5

Բաժանմունքներում առնվազն 1 լվացարան 10 մահճակալին հաշվարկով, իսկ յուրաքանչյուր մեկուսարանում՝ առնվազն 1 լվացարանի առկայություն:

10

1.3. Բժշկական կազմակերպությունն ապահովվա՞ծ է մշտական, խմելու ջրի որակի հոսող ջրով Ոչ

0

Այո

10

1.4. Յուրաքանչյուր լվացարան ապահովվա՞ծ է օճառով: Ոչ

0

Այո

10

1.5. Բժշկական կազմակերպության լվացարաններն ապահովվա՞ծ են մեկանգամյա օգտագործման անձեռոցիկով (թղթե կամ գործվածքից անձեռոցիկ): Ոչ

0

Այո

10

1.6. Ձեռքերի հիգիենայի միջոցների (օրինակ՝ ձեռքերի ալկոհոլային հիմքով ախտահանիչների) գնումների համար առանձնացված բյուջե կա՞: Ոչ

0

Այո

10

1.7. Բժշկական կազմակերպությունը մշակե՞լ է արդյոք ձեռքերի հիգիենայի պահպանման գործընթացի բարելավման պլան՝ համաձայն սույն հրամանի 25 կետի (հարցին պատասխան է տրվում, եթե նախորդ 1.1-1.6 հարցերի միավորների հանրագումարը փոքր է 100-ից): Ոչ

0

Այո

10

Ընդամենը

/100

2. Բուժանձնակազմի ուսուցում

2.1. Ի՞նչ հաճախականությամբ են բուժաշխատողներն ուսուցանվում ձեռքերի հիգիենայի վերաբերյալ:
(նշել մեկ պատասխան)
Չեն ուսուցանվում

0

Մեկ անգամ (աշխատանքի ընդունվելիս)

5

Շարունակաբար ուսուցանվում են, բայց ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ

10

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ:

20

2.2. Բուժաշխատողների ուսուցման, շարունակական մասնագիտական զարգացման դասընթացներին մասնակցության վկայականների առկայության վերաբերյալ կազմվու՞մ է արձանագրություն և ստորագրվում ուսուցում անցած անձնակազմի կողմից: Ոչ

0

Այո

20

2.3. Բաժանմունքներում առկա՞ են ձեռքերի հիգիենայի վերաբերյալ իրավական ակտերը

1) «Ժամանակակից մոտեցումներ ձեռքերի հիգիենայի վերաբերյալ» մեթոդական ձեռնարկը հաստատելու մասին» Առողջապահության նախարարի 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 2700-Ա հրաման Ոչ

0

Այո

10

2) «Ձեռնոցները որպես բժշկական միջամտությունների անվտանգության ապահովման միջոց» ուղեցույցը հաստատելու մասին» Առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 11-ի N 2718-Ա հրաման Ոչ

0

Այո

10

2.4. Ձեռքերի հիգիենայի ուսուցման հմտություններ և կարողություններ ունեցող մասնագետ առկա՞ է (վարակի հսկողության թեմայով շարունակական մասնագիտական զարգացման դասընթացի մասնակցության վկայականի առկայություն) Ոչ

0

Այո

15

2.5. Ձեռքերի հիգիենայի ուսուցման և ինքնագնահատման համակարգ ներդրվա՞ծ է հաստատությունում: Ոչ

0

Այո

15

2.6. Ձեռքերի հիգիենայի վերաբերյալ դասընթացներ անցկացնելու նպատակով հատկացված բյուջե կա՞ Ոչ

0

Այո

10

Ընդամենը

/100

3. Գնահատում և հետադարձ կապ

3.1 Բժշկական կազմակերպությունում եռամսյակը առնվազն մեկ անգամ իրականացվու՞մ է աուդիտ՝ ձեռքերի հիգիենիկ միջոցների՝ օճառի, մեկանգամյա օգտագործման անձեռոցիկի և այլ միջոցների առկայության վերաբերյալ: Ոչ

0

Այո

10

3.2 Իրականացվու՞մ է բուժաշխատողների գիտելիքների մակարդակի գնահատում նվազագույնը տարեկան մեկ անգամ (օրինակ՝ ուսումնական դասընթացից հետո) հետևյալ թեմաներով
1) Ձեռքերի հիգիենայի իրականացման մեթոդներ Ոչ

0

Այո

5

2) Ձեռքերի հիգիենայի իրականացման տեխնիկա Ոչ

0

Այո

5

3.3 Իրականացվու՞մ է ձեռքերի հիգիենայի պահպանման անուղղակի մշտադիտարկում
1) Միջոցի սպառումը կանոնավոր մշտադիտարկվու՞մ է (առնվազն 3 ամիսը մեկ անգամ): Ոչ

0

Այո

5

2) Օճառի սպառումը կանոնավոր մշտադիտարկվու՞մ է (առնվազն 3 ամիսը մեկ անգամ): Ոչ

0

Այո

5

3) Միջոցի սպառումը կազմու՞մ է առնվազն 20 լ՝ յուրաքանչյուր 1000 բուժառու/օր կամ 6 լ՝ 1000 հաճախում/օր հաշվարկով: Ոչ

0

Այո

5

3.4 Իրականացվու՞մ է ձեռքերի հիգիենայի պահպանման ուղղակի մշտադիտարկում
1) Սույն հրամանի Ձև 6-ով հաստատված հարցաթերթով ի՞նչ հաճախականությամբ եք իրականացնում ուղղակի մշտադիտարկում:
Նշել մեկ պատասխան
երբեք

0

անկանոն

5

Տարեկան մեկ անգամ

10

Տարեկան առնվազն երկու անգամ

15

2) Սույն հրամանի Ձև 6-ով հաստատված գործիքով գնահատման և Ձև 7-ով հաստատված հաշվարկի համաձայն՝ ի՞նչ մակարդակի է ձեռքերի հիգիենայի կանոնների պահպանումը ձեր հաստատությունում:
Նշել մեկ պատասխան (միավորները ներկայացված են սույն սանիտարական կանոնների աղյուսակ 4-ում)
≤ 30 %

0

31 – 40%

5

41 – 50%

10

51 – 60%

15

61 – 70%

20

71 – 80%

25

≥ 81%

30

3.5 Հետադարձ կապ

1) Ձեռքերի հիգիենայի մշտադիտարկման յուրաքանչյուր փուլում բուժաշխատողներին ապահովվու՞մ է անհապաղ հետադարձ կապ: Ոչ

0

Այո

5

2) Ապահովվու՞մ է ժամանակի ընթացքում կանոնավոր (առնվազն 6 ամիսը մեկ) հետադարձ կապ՝ ձեռքերի հիգիենայի ցուցանիշներին վերաբերող տվյալներով
1) բուժաշխատողներին Ոչ

0

Այո

7.5

2) հաստատության ղեկավարությանը Ոչ

0

Այո

7.5

Ընդամենը

/100

4. Հիշեցումներ աշխատավայրում

4.1 Ցուցադրվու՞մ են հետևյալ պաստառները (կամ դրանց համարժեք, տեղայնացված պաստառները)

1) Պաստառ, որտեղ պատկերված է ձեռքերի հիգիենայի 5 պահը:

Նշել մեկ պատասխան

Չի ցուցադրվում

0

Ցուցադրվում է որոշ բաժանմունքներում/ բժշկական միջամտությունների իրականացման սենքերում:

15

Ցուցադրվում է բաժանմունքների/բժշկական միջամտությունների իրականացման սենքերի մեծ մասում:

20

Ցուցադրվում է բոլոր բաժանմունքներում/ բժշկական միջամտությունների իրականացման սենքերում:

25

2) Պաստառ, որտեղ պատկերված է ձեռքերը ճիշտ լվանալու տեխնիկան:

Նշել մեկ պատասխան

Չի ցուցադրվում

0

Ցուցադրվում է որոշ բաժանմունքներում/ բժշկական միջամտությունների իրականացման սենքերում:

15

Ցուցադրվում է բաժանմունքների/բժշկական միջամտությունների իրականացման սենքերի մեծ մասում:

20

Ցուցադրվում է բոլոր բաժանմունքներում/ բժշկական միջամտությունների իրականացման սենքերում:

25

4.2 Ձեռքերի հիգիենայի խթանում իրականացվու՞մ է վերը նշվածից զատ այլ պաստառներ ցուցադրելու միջոցով:

Ոչ

0

Այո

15

4.3 Բաժանմունքներում կա՞ն ձեռքերի հիգիենայի մասին տեղեկատվական թերթիկներ:

Ոչ

0

Այո

15

4.4 Բժշկական կազմակերպություններում այլ հիշեցումներ (կրծքանշաններ, կպչուն պիտակներ) կա՞ն:

Ոչ

0

Այո

20

Ընդամենը

/100

5. Անվտանգ միջավայր

5.1 Ձեր հաստատությունում ձեռքերի հիգիենայի ներդրման և գործադրման համար զբաղվող անհրաժեշտ թիմին վերաբերող հարցեր

ա. Ստեղծվա՞ծ է այդպիսի թիմ Ոչ

0

Այո

20

բ. Թիմը կանոնավոր հավաքվու՞մ է քննարկման (առնվազն ամիսը մեկ անգամ): Ոչ

0

Այո

20

գ. Թիմը ժամանակ տրամադրու՞մ է ձեռքերի հիգիենայի խթանմանը (օրինակ՝ նոր միջոցառումների կազմակերպում): Ոչ

0

Այո

20

5.2 Հաստատության ղեկավարությունը ստանձնե՞լ է պարտավորություն՝ աջակցել ձեռքերի հիգիենայի բարելավմանը (օրինակ՝ գրավոր կամ բանավոր պարտավորություն՝ ձեռքերի հիգիենայի քարոզչության վերաբերյալ)

ա. Հաստատության տնօրեն Ոչ

0

Այո

10

բ. Բուժական գծով տնօրեն Ոչ

0

Այո

10

գ. Գլխավոր բուժքույր Ոչ

0

Այո

10

5.3 Ձեռքերի հիգիենայի խթանման գործում պացիենտների ներգրավման վերաբերյալ հարցեր

ա. Պացիենտները տեղեկացվա՞ծ են ձեռքերի հիգիենայի կարևորության մասին (օրինակ՝ տեղեկատվական թերթիկի միջոցով): Ոչ

0

Այո

10

Ընդամենը

/100

Աղյուսակ 2

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ

ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարցեր

Բաժանմունք

Ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանման միջոցի սպառումը բաժանմունքում (լիտր/տարի)
Հիվանդասենյակի մուտքի մոտ տեղադրված դիսպենսերի առկայություն
Բուժօգնության տրամադրման կետում

ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանման միջոցի առկայություն

Յուրաքանչյուր լվացարանին կից հեղուկ օճառի առկայություն
Յուրաքանչյուր լվացարանին կից մեկանգամյա անձեռոցիկների առկայություն
Ձեռքերի լվացում՝ միջազգային մոտեցումներին համապատասխան
Անձնական հիգիենայի կանոնների պահպանում՝ մազեր, եղունգներ, արտահագուստ
Ձեռքերի ախտահանման նյութերի բավարար քանակի առկայություն նախատեսված տեղերում

Ձեռնոցների բավարար քանակի առկայություն:

Աղյուսակ 3.

բաղադրիչ

միավոր

1. Համակարգի փոփոխություն
2. Բուժանձնակազմի ուսուցում
3. Զարգացում և հետադարձ կապ
4. Հիշեցումներ աշխատավայրում
5. Անվտանգ միջավայր

Ընդամենը

Աղյուսակ 4.

ձեռքերի հիգիենայի մակարդակ

ընդհանուր միավոր

անհամապատասխան

0-125

հիմնական

126-250

միջին

251-375

առաջադեմ

376-500

ՁԵՌՔԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱ

Ձև 1

Ներմուծեք նկարագրությունը_23043

ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՄՇԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱ

Ձև 2

Ներմուծեք նկարագրությունը_23044

ՁԵՌՔԵՐԻ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱ

Ձև 3

Ներմուծեք նկարագրությունը_23045

Ձև 4

ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ 5 ՊԱՀԵՐԸ

Ներմուծեք նկարագրությունը_23046

Ձև 5

Ներմուծեք նկարագրությունը_23047

 ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԻՔ

Ձև 6

Բաժանմունք

ամսաթիվ

դիտարկող

ավագ բուժաշխատող

միջին բուժաշխատող

կրտսեր բուժաշխատող

Պացիենտին բժշկական օգնության և սպա-սարկման դեպք

Ձեռքերի լվացման, ախտա-հանման դրվագ

ձեռքերի հիգիենայի իրակա-նացված միջոցառում

Պացիենտին բժշկական օգնության և սպասարկման դեպք

Ձեռքերի լվացման, ախտա-հանման դրվագ

ձեռքերի հիգիենայի իրակա-նացված միջոցառում

Պացիենտին բժշկական օգնության և սպա-սարկման դեպք

Ձեռքերի լվացման, ախտա-հանման դրվագ

ձեռքերի հիգիենայի իրակա-նացված միջոցառում

1.

պացիենտի հետ շփումից առաջ □ լվաց կամ ախտահանեց

□ ձեռքերի հիգիենայի միջոցառում չիրակա-նացրեց

1.

պացիենտի հետ շփումից առաջ □ լվաց կամ ախտահանեց

□ ձեռքերի հիգիենայի միջոցառում չիրակա-նացրեց

1.

պացիենտի հետ շփումից առաջ □ լվաց կամ ախտահանեց

□ ձեռքերի հիգիենայի միջոցառում չիրակա-նացրեց

ասեպտիկ միջա-մտությունից առաջ □ լվաց կամ ախտահանեց

□ ձեռքերի հիգիենայի միջոցառում չիրակա-նացրեց

 □ անհրաժեշտ չէ

ասեպտիկ միջա-մտությունից առաջ □ լվաց կամ ախտահանեց

□ ձեռքերի հիգիենայի միջոցառում չիրակա-նացրեց

 □ անհրաժեշտ չէ

ասեպտիկ միջա-մտությունից առաջ □ լվաց կամ ախտահանեց

□ ձեռքերի հիգիենայի միջոցառում չիրակա-նացրեց

 □ անհրաժեշտ չէ

կենսա-հեղուկների հետ շփումից հետո □ լվաց կամ ախտահանեց

□ ձեռքերի հիգիենայի միջոցառում չիրակա-նացրեց

 □ անհրաժեշտ չէ

կենսա-հեղուկների հետ շփումից հետո □ լվաց կամ ախտահանեց

□ ձեռքերի հիգիենայի միջոցառում չիրակա-նացրեց

 □ անհրաժեշտ չէ

կենսա-հեղուկների հետ շփումից հետո □ լվաց կամ ախտահանեց

□ ձեռքերի հիգիենայի միջոցառում չիրակա-նացրեց

 □ անհրաժեշտ չէ

պացիենտի հետ շփումից հետո □ լվաց կամ ախտահանեց

□ ձեռքերի հիգիենայի միջոցառում չիրակա-նացրեց

պացիենտի հետ շփումից հետո □ լվաց կամ ախտահանեց

□ ձեռքերի հիգիենայի միջոցառում չիրակա-նացրեց

պացիենտի հետ շփումից հետո □ լվաց կամ ախտահանեց

□ ձեռքերի հիգիենայի միջոցառում չիրակա-նացրեց

շրջակա միջավայրի բժշկական սարքա-վորումների և առարկաների հետ շփումից հետո □ լվաց կամ ախտահանեց

□ ձեռքերի հիգիենայի միջոցառում չիրակա-նացրեց

 □ անհրաժեշտ չէ

շրջակա միջավայրի բժշկական սարքա-վորումների և առարկաների հետ շփումից հետո □ լվաց կամ ախտահանեց

□ ձեռքերի հիգիենայի միջոցառում չիրակա-նացրեց

 □ անհրաժեշտ չէ

շրջակա միջավայրի բժշկական սարքա-վորումների և առարկաների հետ շփումից հետո □ լվաց կամ ախտահանեց

□ ձեռքերի հիգիենայի միջոցառում չիրակա-նացրեց

 □ անհրաժեշտ չէ

 ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՇՎԱՐԿ

Ձև 7

Բժշկական կազմա-կերպություն Անվանումը՝
Բաժանմունք Անվանումը՝
Դիտարկող անձ անուն, ազգանուն՝
Բուժաշխատող ավագ միջին կրտսեր
հ/հ Պացիենտի բժշկական օգնության և սպասարկման մեկ դեպքի ժամանակ ցուցված միջոցա-ռումների քանակ Պացիենտի բժշկական օգնության և սպասարկման մեկ դեպքի ժամանակ իրականացվածմիջոցա-ռումների քանակ Պացիենտի բժշկական օգնության և սպասարկման մեկ դեպքի ժամանակ ցուցված միջոցա-ռումների քանակ Պացիենտի բժշկական օգնության և սպասարկման մեկ դեպքի ժամանակ իրականացվածմիջոցա-ռումների քանակ Պացիենտի բժշկական օգնության և սպասարկման մեկ դեպքի ժամանակ ցուցված միջոցա-ռումների քանակ Պացիենտի բժշկական օգնության և սպասարկման մեկ դեպքի ժամանակ իրականացվածմիջոցա-ռումների քանակ

1

2

3

4

5

6

7

8

9

10

Ընդամենը

Կատարում
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել