Նախարարը հաստատել է կրկեսում օգտագործման համար արգելված վայրի կենդանիների ցանկը

Հոկտեմբերի 10-ին Շրջական միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հրաման է ստորագրել, որով հաստատել է կրկեսում օգտագործման համար արգելված վայրի կենդանիների ցանկը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հրամանն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունվարի 1-ին։

ՑԱՆԿ

ԿՐԿԵՍՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ

N

Կենդանիներն ըստ դասի

Կենդանիներն ըստ ցեղերի, տեսակների և կարգերի

1 Կաթնասուններ կենգուրուներ, կոալաներ
կատվազգիներ, աղվեսներ, արջեր, բորենիներ, գայլեր, կզաքիսներ, մանգուստներ
բոլոր պրիմատներ
բոլոր կենտսմբակավորներ
գետաձիեր, ընձուղտներ, եղջերուներ, ցլեր, այծեր, մուֆլոններ, ուղտեր, լամաներ
բոլոր թիոտանիներ
բոլոր տեսակի փղեր
բոլոր կետակերպեր
մրջնակերներ, համրուկներ, զրահամորթներ
2 Թռչուններ աֆրիկյան ջայլամ, ավստրալիական էմու, կազուարներ, նանդուներ
բոլոր պինգվինակերպեր
բոլոր արագիլակերպեր
բոլոր հավալուսնակերպեր
բոլոր ցերեկային գիշատիչներ
բոլոր բվակերպեր
բոլոր սագակերպեր
բոլոր հավակերպեր
բոլոր կռունկակերպեր
բոլոր ճնճղուկակերպեր
կակադուներ, արաներ, ժակոներ
3 Սողուններ բոլոր կնճիթագլուխներ
բոլոր կրիաներ
բոլոր կոկորդիլոսներ
բոլոր թեփուկավորներ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել