Հեռախոսային նոր խաբեություն․ զանգում են բանկի հեռախոսահամարից. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է

Տարբեր կիբերհանցագործներ սովորել են հայկական հեռախոսահամարներից զանգեր կատարել։  Այս մասին հայտնում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Սա նոր բան չէ, բայց հիմա դա օգտագործում են այն կերպով, որ զանգը կատարում են բանկի կեղծված համարից կամ էլեկտրոնային վճարման համակարգից։

Օրինակ, եթե ձեր հեռախոսում ֆիքսված է բանկի հեռախոսահամարը՝ տեսնում եք, որ բանկից են զանգել։ Կեղծ աշխատողն ասում է, որ դուք անվտանգության խնդիր ունեք, հիմա մի կոդ կգա, այդ կոդը մեզ տվեք, մենք ձեզ պաշտպանենք․․․ բնականաբար մարդիկ վախենում են, կոդը գալիս է, տալիս են ու փողերը գնում են»,-մանրամասնում է նա։

Մասնագետը կրկին հիշեցնում է՝ որևէ կոդ որևիցե մեկին չպետք է տալ։ Նա նաև նշում է, որ եթե նման զանգ եք ստանում «բանկից», ձեզ վախեցնում են, ապա անջատեք զանգը, ինքներդ հետ զանգեք բանկ ու ճշտեք ամենը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել