Գործին մասնակցող անձի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի հայցի ապահովման միջոցը վերացնել, մեկ միջոցը փոխարինել մեկ այլ միջոցով կամ ձևափոխել:
Գործը քննող դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ, կարող է վերացնել հայցի ապահովումը:
Հայցի ապահովման վերացման հարցը լուծվում է միջնորդությունն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում,դատական նիստում:
Գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ հայցի ապահովման վերացման հարցի քննարկման համար:
Հայցի ապահովման վերացման հարցի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում:
Հայցը մերժելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Հայցը բավարարելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի կատարումը: