Երեխայի կյանքը կամ առողջությունը վտանգող անմիջական սպառնալիքի դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմինն իրավասու է անմիջապես երեխային վերցնելու ծնողներից (նրանցից մեկից) կամ այն անձանցից, որոնց խնամքին է հանձնված երեխան:
Երեխային վերցնելիս խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անհապաղ ապահովել երեխայի ժամանակավոր տեղավորումը և յոթ օրվա ժամկետում դիմել դատարան` ծնողներին (նրանցից մեկին) ծնողական իրավունքներից զրկելու կամ նրանց ծնողական իրավունքները սահմանափակելու հայցով: