Եվրոպացի պաշտոնյաները Ստրասբուրգի փոխարեն պատահաբար հայտնվել են Դիսնեյլենդում

Մի քանի հարյուր խորհրդարանականներ և Եվրախորհրդարանի աշխատակիցներ Ստրասբուրգի փոխարեն պատահաբար  հայտնվել են Փարիզի  Դիսնեյլենդ։ Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով BBC-ին։

Պաշտոնյաների և խորհրդարանականների հատուկ չարտերային գնացքը պարբերաբար գործում է Բրյուսելի և Ստրասբուրգի միջև, քանի որ Եվրախորհրդարանը գտնվում է երկու քաղաքներում։ Նա ճանապարհորդում է ամիսը մեկ անգամ։ Գնացքն ուղևորվում է ամիսը մեկ անգամ, սակայն Բրյուսելից մեկնած վերջին գնացքը չի ընթացել ըստ նախատեսվածի, և Ստրասբուրգի փոխարեն ուղևորները հայտնվել են Դիսնեյլենդում։

Ինչպես ավելի ուշ լրագրողներին հայտնել են ֆրանսիական SNCF երկաթուղային ընկերության ներկայացուցիչները, Փարիզի մերձակայքում գտնվող անջատիչներից մեկում վթար է տեղի ունեցել, և գնացքը սխալ գծով է գնացել։ Գնացքը մոտ 45 րոպե կանգնել է  Դիսնեյլենդի կայարանում, իսկ հետո վերջապես ճանապարհ ընկել  դեպի իր նպատակակետը։

Որոշ պաշտոնյաներ միջադեպի հետ կապված նշել են, թե ավելի լավ կլիներ, որ Եվրախորհրդարանը հիմնված լիներ նույն քաղաքում կամ գոնե նույն երկրում։ Իսկ դանիացի պատգամավոր Գիրտսենը նույնիսկ հռետորական հարց է տվել՝ արդյո՞ք Ստրասբուրգի խորհրդարանի շենքերը հարմար կլինեն նոր Դիսնեյլենդի համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել