Ընդերքօգտագործման վճար չեն վճարում այն ընդերքօգտագործողները, որոնք`
1) սեփական կարիքների համար իրենց հատկացված հողամասի (անկախ սեփականության ձևից) սահմաններում կատարում են ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում.
2) իրականացնում են ռեգիոնալ երկրաբանական ուսումնասիրություններ (հրաբխային, սեյսմաբանական և արտածին երկրաբանական երևույթների մշտադիտարկում, այդ թվում` ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական հետազոտություններ և այլն).
3) ստեղծում են միներալոգիական, հնէաբանական և այլ հավաքածուներ.
4) իրականացնում են եզակի երկրաբանական գոյացությունների, բնության հուշարձանների ուսումնասիրություն, նկարագրում և պահպանում: