Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Մոսկվայում՝ Վոլգոգրադի պողոտայի ճանապարհին, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը կանգնեցրել է կասկածելի թվացող վարորդին՝ փաստաթղթերի ստուգման համար: Մինչ ոստիկանության աշխատակիցը ստուգել է վարորդի փաստաթղթերը, վերջինս ինքնասպանություն է գործել:
Դեպքի առիթով ստուգումներ են անցկացվում: Հարկավոր է պարզել վարորդի ինքնասպանության պատճառը: Արդյո՞ք ինքնասպանության պատճառ կարող էր հանդիսանալ ոստիկանության աշխատակցի գործողությունները:
Հարկավոր է նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն արարքը, որը կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի համաձայն՝ ինքնասպանության հակելը՝ հորդորելու, խաբեության կամ այլ միջոցով անձի մոտ ինքնասպանություն կատարելու վճռականություն հարուցելը, եթե անձն ինքնասպանությամբ կյանքին վերջ է տվել կամ ինքնասպանության փորձ է կատարել՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: