Ֆրանսիայի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Բագրատաշենի սահմանային անցակետում հոկտեմբերի 18-ին հայտնաբերվել, ձերբակալվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 50-ամյա Յակուբ Մ.-ն: Նա հոկտեմբերի 14-ից հետախուզվում էր Ֆրանսիայի իրավապահ մարմինների կողմից:

Ինչպես տեղեկացնում են  ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել