Հայաստանը բաժանված է հայի ու հակահայի միջև. Գեղամ Մանուկյան

Հայաստանն այդպես էլ այսօր ջրբաժանված է՝ հայի ու հակահայի միջեւ: Ելքը մեկն է՝ հակահայի խորտակումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Հայկական իրականության մեկօրյա լրահոս, որն այսօրվա ողբերգության ու իրականության խորապատկերն է. Հայաստանի ամենահայտնի բժիշկներից մեկի, ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի համար դատախազը պահանջել է 5 տարի ազատազրկում, Լեւոն Քոչարյանի կալանքը 2 ամսով երկարաձգվում է, պատերազմում նահատակ հերոսի քույր Տաթեւ Վիրաբյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվում է: Այդ ընթացքում տասնյակներով զինվորականներ, հայրենասեր մարդիկ մնում են կալանքի տակ: Նրանց բոլորին միավորում է մեկ բան. նրանցից վախենում է հակահայ իշխանությունը, նրանցից վրեժ է լուծում Նիկոլ Փաշինյանը՝ իր կամակատար դատական ու քննչական ատյանների ձեռքով: Հակահայերը վախենում են Հայրենիքի պաշտպաններից: Հայաստանն այդպես էլ այսօր ջրբաժանված է՝ հայի ու հակահայի միջեւ: Ելքը մեկն է՝ հակահայի խորտակումը: Բանտերից և դրա պատերից դուրս հայերի համատեղ ուժով ու պայքարով»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել