Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվել է խաղաղության ճանապարհային քարտեզ. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպմանն ընդգծել է, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի և իր հանդիպումների ընթացքում ըստ էության ձևավորվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտնեց Լիտվայի վարչապետ հետ հանդիպումից հետո հայտարարության ընթացքում իր խոսքում:

«Ընդգծեցի, որ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի եւ իմ հանդիպումների ընթացքում ըստ էության ձևավորվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ, որն արտահայտվել է նաեւ Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ: Այդ ճանապարհային քարտեզին կողմերի հավատարմությունը ճեղքում կապահովի խաղաղության գործընթացում»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը վստահեցրեց՝ Հայաստանն ինչպես հաստատել, այնպես էլ վերահաստատում է վերը նշված սկզբունքներին իր հավատարմությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել