«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 19-ին ժամը 08:30-20:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոն, Էրեբունի, Ավանեսով, Տիտոգրադյան փողոցների ջրամատակարարումը:
Հոկտեմբերի 19-ին ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Թամանցիներ, Մասիս, Լ.Խաչիկյան, Ն.Շենգավիթ 1-15 փողոցների, Բագրատունյաց 20-93 շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: