Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդությունը բավարարվեց: Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Լևոն Քոչարյանը կալանավորվեց 2 ամսով»,-նշել է նա։
Կոչուբաևը նաև հայտնել էր, որ 15 ժամ տևած դատական նիստից հետո դատարանը 30 րոպեով հեռացել է առանձին սենյակ որոշում կայացնելու։
Հիշեցնենք՝ Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։