Որո՞նք են մաքսային գործի հետ կապված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն են`

ա) մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանությունը.

բ) անմաքս առևտրի խանութում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացումը.

գ) ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանությունը.

դ) մաքսային փոխադրողի գործունեությունը.

ե) մաքսային հսկողության տարածքի կազմակերպում:

Վերը նշված գործունեության տեսակների լիցենզավորման կարգը և գործունեության իրականացման համար անհրաժեշտ չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ լիցենզավորումն իրականացնում է վերադաս մաքսային մարմինը` հայցորդի կողմից հետևյալ փաստաթղթերի ներկայացման դեպքում`

ա) դիմում (հայտ)` լիցենզիա ստանալու համար.

բ) հայցորդի հիմնադիր փաստաթղթերի` օրենքով սահմանված կարգով վավերացված կրկնօրինակները.

գ) տեղեկանք` կանոնադրական հիմնադրամի մասին.

դ) փաստաթղթեր, որոնք, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշների, բնութագրում են վերը նշված գործունեության տեսակների համար անհրաժեշտ տարածքները, այլ հիմնական միջոցները և դրանց տեխնիկական հագեցվածությունը.

Արգելվում է հայցորդից լիցենզավորման համար պահանջել այնպիսի փաստաթղթեր, որոնց ներկայացման պահանջը չի բխում օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել