Բռնապետ և ցեղասպանություն իրականացնող Ալիևն այցելել է Ստեփանակերտ և Արցախի այլ օկուպացված բնակավայրեր։
Այս մասին գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Ոչինչ չի կարող օրինականացնել Արցախի բնիկ բնակչության ցեղասպանությունը և նրա հինավուրց հայրենիքի բռնազավթումը։ Ալիևը և միջազգային այս հանցագործության բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-գրել է նա։