Թուրքիայի հյուսիսում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Այս մասին գրում է ТАСС լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է շուրջ 200 հազար բնակչություն ունեցող Բոլու քաղաքից 21 կմ հյուսիս-արևելք: Օջախը գտնվել է 3 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։