Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հավատարիմ մնան դրական և համաձայնեցված օրակարգին։ Այս մասին X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Վերադարձել եմ Բաքվից և Երևանից, որտեղ քննարկեցի հարաբերությունների համապարփակ կարգավորմանն ուղղված հետագա քայլերը։
Ակնկալվում է, որ այս փոխգործակցությունը կհաստատվի ամսվա վերջին Բրյուսելում կայանալիք բարձր մակարդակի հանդիպման ժամանակ»,– գրել է Կլաարը: