Wildberries-ը կչեղարկի Visa և Mastercard քարտերով ապրանքների վճարման միջնորդավճարը և հաճախորդներին կվերադարձնի մինչ այս գանձված գումարը։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Wildberries»-ը որոշել է չեղարկել Visa և Mastercard քարտերով վճարումների դեպքում հավելյալ ծախսերի գանձման մեխանիզմի կիրառումը։ Ընկերությունը նաև որոշել է վերադարձնել լրացուցիչ պահված միջոցները հարթակի բոլոր հաճախորդներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Որոշումն ընդունվել է հոկտեմբերի 12-ին Գլխավոր դատախազությունում տեղի ունեցած հանդիպման արդյունքում ՝ Wildberries-ի, Ռուսաստանի բանկի և Ռոսպոտրեբնադզորի ներկայացուցիչների հետ։
«Աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոչ պատշաճ որակի ապրանքների հետ աշխատելու համակարգը: Նման ապրանքների վերադարձի համար վճար չի գանձվում, ընդ որում, համապատասխան որակի ապրանքներից հրաժարվելու դեպքում՝ ընկերությունը գնորդին վերադարձնում է գումարը՝ բացառելով իր լոգիստիկայի ծախսերը։ Ընկերությունը կարևորում է իր սոցիալական ուղղվածությունը և հավատարմությունը սպառողների պաշտպանության սկզբունքներին»,- հայտնում է մամուլի ծառայությունը։
Wildberries-ն ավելի վաղ հայտարարել էր, որ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանում թողարկված Visa և Mastercard քարտերով պատվերները վճարելիս գանձվելու է ապրանքի գնի 3%-ի չափով միջնորդավճար։