ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա չի արդարացնում Գազայի հատվածի ոչնչացումը․ ԿԽՄԿ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումն Իսրայելի վրա չի կարող արդարացում լինել Գազայի ոչնչացման համար։ Կողմերը պարտավոր են զինված հակամարտությունների ժամանակ պահպանել միջազգային կանոնները, ասվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Սակայն այս հարձակումը (Համասի կողմից Իսրայելի վրա՝ խմբ.) իր հերթին չի կարող արդարացում լինել Գազայի  ոչնչացման համար։ Կողմերը չպետք է անտեսեն իրենց իրավական պարտավորությունները՝ կապված պատերազմի մեթոդների և միջոցների հետ», – ասվում է  հայտարարությունում։

Կազմակերպությունը հավելում է, որ Իսրայելի կառավարության պահանջը Գազա քաղաքի բնակիչներին անհապաղ լքել իրենց տները՝ զուգորդված լիակատար շրջափակման հետ, որը զրկել է նրանց սննդից, ջրից և էլեկտրականությունից, հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին:

«Երբ ռազմական իշխանությունները կարգադրում են մարդկանց լքել իրենց տները, պետք է ձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները բնակչությանը առաջին անհրաժեշտության պարագաներով (օրինակ՝ սնունդ և ջուր) ապահովելու և հարազատների բաժանումը կանխելու համար», – ընդգծում է ԿԽՄԿ-ն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել