Իսրայելական բանակը հայտարարել է, որ լայնածավալ հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իսրայելի պաշտպանության բանակը ներկայումս լայնածավալ հարձակում է իրականացնում Գազայի հատվածում ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպությանը պատկանող թիրախների վրա, մանրամասները կհետևեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։