Փոխադրողը պատասխանատվություն է կրում ուղերթն ուշացնելու, ինչպես նաև նշանակման վայր ուշ հասցնելու դեպքերում, եթե ուշացումը տեղի է ունեցել փոխադրողի պատճառով, և չի հիմնավորվում, որ ուղերթի ուշացումը կամ ուշ հասնելն անհաղթահարելի հանգամանքների (ֆորս-մաժոր), ուղևորների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի վերացման կամ փոխադրումն անհնարին դարձնող այլ հանգամանքների հետևանք է:
Եթե պատվիրատուն տրանսպորտային ծառայությունից հրաժարվում է ուղերթն
ուշանալու պատճառով, ապա փոխադրողը պարտավոր է հատուցել նրա վճարած փոխադրավարձն ամբողջությամբ:
Եթե ուղերթն ուշանում է երկար ժամանակով, որի հետևանքով գիշերելու անհրաժեշտություն է առաջանում, ապա փոխադրողը պարտավոր է ուղևորների համար ապահովել պատշաճ օթևան և սնունդ:
Պատվիրատուի պահանջով նրան պետք է տրվի պաշտոնական փաստաթուղթ, կամ տոմսի վրա նշում կատարվի ուղերթն ուշանալու կամ փոխելու մասին: